Պաշտոնական Բաքուն նախապատրաստվում է բողոքի նոտա հղել Բուլղարիային հայ-բուլղարական ռազմական համագործակցության զարգացման առնչությամբ: Մասնավորապես, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով Բաքվի աղբյուրները, ադրբեջանական կողմի անհանգստությունն է առաջացրել օրերս Երեւանում ստորագրված Հայաստանի եւ Բուլղարիայի պաշտպանական գերատեսչությունների 2004 թվականի համագործակցության ծրագիրը: Աղբյուրի համաձայն, Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել եւ չի հերքել նախապատրաստվող բողոքի նոտայի մասին տեղեկությունը: