ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նախնական տվյալներով, տարածաշրջան կայցելեն դեկտեմբերի վերջին: Այս մասին, ինչպես հաղորդում են Բաքվի ԶԼՄ-ները, հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով` այցի ժամկետների փոփոխումը պայմանավորված է «միջնորդնորի եւ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների աշխատանքային ժամանակացույցերի տարբերությամբ»: Նշենք, որ ավելի վաղ ՄԽ համանախագահների այցը նախատեսված էր նոյեմբերին` Ադրբեջանում նախագահական ընտրությունների ավարտից հետո: