Նոյեմբերի 2-ին Վրաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմանն աջակցելու նպատակով Հայաստանը 1000 թափանցիկ քվեատուփ է տրամադրել Վրաստանին: Համապատասխան պայմանագիրն այսօր ստորագրվել է Հայաստանի եւ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովների (ԿԸՀ) միջեւ: Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Նոդար Եփրեմիձեի խոսքերով` առաջիկա ընտրություններին սպասվում է շուրջ 1,8 մլն ընտրողների մասնակցություն, որի համար կպահանջվի 3 հազար քվեատուփ: «2 հազար քվեատուփ մենք ունեինք, իսկ Հայաստանի տրամադրած հազարը լրացրեց պակասը», – ասել է նա: Հայաստանի ԿԸՀ-ի փոխնախագահ Համլետ Աբրահամյանն իր հերթին նշել է, որ Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին Հայաստանից ներկա կլինի 6 դիտորդ: