AM
16 April 2003 - 19:09 AMT

ԱՄՆ-Ն ԴԺՎԱՐ ԹԵ ՊԱՇՏՊԱՆԻ ԲԱՔՎԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ԳՏՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ

Միամիտ կլինի կարծել, որ Բաքվի կողմից հակաիրաքյան կոալիցիային աջակցելու դիմաց Վաշինգտոնը կսատարի ադրբեջանական ժողովրդի դիրքորոշմանը ղարաբաղյան հարցում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով նախկին պետխորհրդական, քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն` մեկնաբանելով կարծիքներն այն մասին, որ ԱՄՆ-ն կարող է փոխել դիրքորոշումը ղարաբաղյան հարցի վերաբերյալ ի օգուտ Ադրբեջանի: Նրա խոսքերով, պաշտոնական Վաշինգտոնը կգերադասի լավ հարաբերություններ պահպանել հայկական լոբբիի հետ, քան թե բավարարել «Ադրբեջանի արդարացի պահանջները»: Ներկայումս ադրբեջանական հասարակությունը եւ նրա վերնախավը էապես կորցրել են զգոնությունը նավթային գործոնից եւ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի հետ ընդհանուր առմամբ բարեկամական հարաբերություններից քաղաքական դիվիդենդներ ակնակալելով, գտնում է քաղաքագետը: «Դա բոլորովին չի նշանակում, որ ամերիկացի կամ թուրք զինվորները կմարտնչեն ադրբեջանցիների փոխարեն», – ընդգծել է նա: Գուլուզադեի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խումբը եւ Եվրամիությունը զբաղված են նրանով, որ ջանում են «համոզել» Ադրբեջանին տարածքային զիջումների գնալ խաղաղության դիմաց: Ընդ որում, փաստել է Գուլուզադեն, «երկրում կան քաղաքական շրջնականեր, որոնք պատրաստ են գնալ նման զիջումների»: