Թեհրանը քննադատության է ենթարկել թուրքական զորքերի առաջիկա տեղակայումը Իրաքում: Ինչպես ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, նման որոշում չի կարելի կայացնել առանց ՄԱԿ-ի կամ Իրաքի ժողովրդի համաձայնության: Փաստաթղթում նաեւ ընդգծվում է, որ թուրքական զորքերի տեղակայումը միայն կբարդացնի երկրի իրավիճակը: Հիշեցնենք, որ վերջերս Թուրքիայի ղեկավարությունը արձագանքելով ԱՄՆ խնդրանքին որոշում է կայացրել զորքեր ուղարկել Իրաք` երկրի հյուսիսում իրադրությունը կայունացնելու նպատակով: Դրա դեմ ակտիվորեն առարկում են իրաքցի քրդերը, ինչպես նաեւ Իրաքի կառավարող խորհրդի որոշ անդամներ: