AM
17 October 2003 - 18:40 AMT

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻ «ՄԵՂՄ» ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻ ՀԵՏ

ԵԱՀԿ 180 դիտորդ այսօր իրենց անհամաձայնությունն են հայտնել դիտորդական առաքելության ղեկավար Պիտեր Այքերի եզրակացության հետ, որը «մեղմացրել» է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին տրված գնահատականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, նրանք հայտարարել են այսօր Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: Սերբիան ներկայացնող ԵԱՀԿ դիտորդ Միլան Ստեֆանովիչը, մասնավորապես, հայտարարել է, որ 180 դիտորդները եղել են բոլոր 125 ընտրատարածքներում, եւ նրանց կողմից արձանագրված խախտումները «նախագահական ընտրությունների կրկնակի անցկացման վտանգ են ստեղծում»: Նրա խոսքերով` արձանագրվել են մեծ քանակությամբ խախտումներ, որոնց կապակցությամբ նրանք մտադիր են առանձին զեկույց պատրաստել: «Պիտեր Այքերի գլխավորությամբ ԵԱՀԿ նախնական զեկույցը պատրաստած անձինք հանցագործություն են գործել, եւ պետք է պատիժ կրեն դրա համար», – հայտարարել է Միլան Ստեֆանովիչը: