AM
17 October 2003 - 18:11 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՎԿԱՅՈՒԹՅԱՄԲ` ԱՆԿԱՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՔՎՈՒՄ ՀՈՎԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ՌԱՍՈՒԼ ԳՈՒԼԻԵՎԻ ԿՈՂՄԻՑ

Բաքվում տեղի ունեցող անկարգությունները, որոնք ուղեկցվում են ջարդերով եւ իրավապահ ուժերի հետ արյունալի բախումներով, հովանավորվել են Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական կուսակցության առաջնորդ Ռասուլ Գուլիեւի կողմից: Ինչպես տեղեկացնում է «Day.Az»-ը` վկայակոչելով արժանահավատ աղբյուրները, ակցիայի յուրաքանչյուր մասնակցին տրվել է 25 դոլար: Հիշեցնենք, որ ընտրությունների նախօրեին Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր Ռասուլ Գուլիեւին գրանցել որպես երկրի նախագահի թեկնածու` բացատրելով, որ նա «մեղադրվում է Ադրբեջանի տարածքում ծանր հանցագործությունների կատարման մեջ»: