AM
16 October 2003 - 17:16 AMT

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ «ԼԵԳԻՏԻՄ ԲՌՆԱՊԵՏ» Է ԱՆՎԱՆԵԼ

Եվրոպական hանձնաժողովը հանդես է եկել Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրությունների սուր քննադատությամբ: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին հայտարարել է, որ «ընտրությունների կազմակերպումը, ընթացքը, ինչպես նաեւ արդյունքները կատարյալ ֆարս էին. ընդդիմադիր թեկնածուներին ընձեռնված չէր նույնիսկ չնչին հնարավորություն ընտրությունների արդար արդյունքին հասնելու համար»: Այսպիսով, Պրոդիի խոսքերով, Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիեւին կարելի է իր երկրի «լեգիտիմ բռնապետ» համարել: