AM
16 October 2003 - 13:11 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԱՌՆՈԼԴ ՇՎԱՌՑԵՆԵԳԵՐԻՆ

Օրերս Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի նորընտիր նահանգապետ Առնոլդ Շվառցենեգերին` այդ պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ուղերձի մեջ մասնավորապես նշվում է. «Հայաստանի եւ Կալիֆորնիայի միջեւ ամուր կապեր են հաստատվել եւ ես համոզված եմ, որ դրանք կշարունակեն զարգանալ: Ինձ համար խիստ գնահատելի է Ձեր շնորհավորական ուղերձը` Հայաստանի Հանրապետության անկախության 12-րդ տարեդարձի կապակցությամբ: Ես համոզված եմ, որ այդ ուղերձը լավագույնս է ընդունվել նաեւ Կալիֆորնիայի մեծաքանակ հայ համայնքի կողմից»: