41-ամյա Իլհամ Ալիեւը հաղթել է հոկտեմբերի 15-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններում, այսօր պաշտոնապես հայտարարել է ադրբեջանական Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: «Ընտրողների մեծամասնությունը քվեարկել է Իլհամ Ալիեւի օգտին: Այդպիսով, ընտրությունների երկրորդ փուլ չի լինի: Իլհամ Ալիեւը դարձել է նախագահ»,-Բաքվում կայացած մամլո ասուլիսում ասել է Ադրբեջանի ԿԸՀ մամլո քարտուղար Ազեր Սարիեւը: Նախնական տվյալների համաձայն ընտրություններին մասնակցած ընտրողների 79,5 տոկոսը իրենց ձայնը տվել է Ալիեւ-կրտսերին: Նրան հաջորդում է «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը, որը հավաքել է 12,6 տոկոս: