Հունվարի 31 Ջիբրալթարի միջազգային շախմատային առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչները մրցակիցների հետ ոչ ոքի են խաղացել: Սերգեյ Մովսիսյանը միավորներ է կիսել Նարանյան Հոպալի, Գաբրիել Սարգսյանը` Լելա Ջավախիշվիլիի հետ:
Այս տուրից հետո, Մովսիսյանը հավաքել է 6 միավոր և զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Նա առաջատար Հոու Իյֆանին զիջում է 0.5 միավորով: Սարգսյանն իր 5 միավորով 44-րդ հորիզոնականում է:
Մեկ այլ հայ շախմատիստ Վարուժան Հակոբյանը սպիտակ խաղաքարերով հաղթանակ է տարել Ֆելիպե էլ Դեբսի նկատմամբ: Հակոբյանը ունի 6 միավոր և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականում է:






