AM
15 October 2003 - 17:58 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ ԲՈՂՈՔԻ ՆՈՏԱ Է ՀԱՆՁՎԵԼ

Այսօր Ադրբեջանի ԱԳՆ-ում Իրանի դեսպան Ահադ Գազաին բողոքի նոտա է հանձնվել: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, դրա պատճառ է հանդիսացել այն, որ հոկտեմբերի 14-ին իրանական «Սեհեր-2» պետհեռուստաալիքով հեռարձակվել է Ադրբեջանի նախագահական ընտրությունների մասին հատուկ հաղորդում` ամբողջովին նվիրված նախագահի թեկնածուներից մեկի` «Մուսավաթ» կուսակցության նախագահ Իսա Ղամբարին: Ինչպես տեղեկացրել է Ադրբեջանի ԱԳՆ, հաշվի առնելով այն, որ «Սեհեր-2»-ը հեռարձակվում է Իրանին սահմանակից ադրբեջանական շրջաններում, նման քարոզչական գործողությունը դիտվում է որպես «միջամտություն Ադրբեջանի ներքին գործերին»: Նման փաստը, պաշտոնական Բաքվի կարծիքով, «հակասում է միջազգային իրավունքի նորմերին»: