AM
15 October 2003 - 15:12 AMT

ՆՈՐԱՍՏԵՂԾ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿԱՋԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՏԵԳՐՄԱՆԸ ԵՎՐՈՊԱՅԻՆ

Եվրոպական ինտեգրման հարցերով ՀՀ խորհրդարանական նորաստեղծ հանձնաժողովը մտադիր է հանդես գալ որպես պրոֆիլային մարմին այն օրինագծերի եւ փաստաթղթերի քննարկման ժամանակ, որոնց ընդունումը եւ վավերացումը մտնում է Եվրոպայի Խորհրդի առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորությունների ցանկի մեջ: Այդ մասին «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել է այդ հանձնաժողովի նախագահ, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով` հանձնաժողովի հիմնական խնդիրներից է` աջակցությունը ՀՀ Սահմանադրության բարեփոխումներին, որոնք հանդիսանում են Հայաստանի Եվրոպային ինտեգրման հիմքը: