Իսպանիան պատրաստ է ընդլայնել քաղաքական եւ տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ: Այդ մասին Երեւանում հայտարարել է Իսպանիայի դեսպան Խոսե Մարիա Ռոբլես Ֆրագան` Հայաստանի ղեկավարության հետ հանդիպմումների ժամանակ: Նրա խոսքերով` դրան կխթանի հաջորդ տարում իսպանացի գործարարների այցը Երեւան: Կողմերը նշել են բիզնես-համաժողովների անցկացման եւ առեւտրա-տնտեսական ոլորտում տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը: Հայաստանի Վիճակագրական ծառայության տվյալներով` երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 2003 թվականի ութ ամիսների ընթացքում կազմել է 5,147 մլն դոլար: