Երեւանում, ԱՊՀ երկրների բնակչության աշխատանքի, միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության խորհրդատվական խորհրդի 16-րդ նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ռուսաստանի ՆԳՆ միջեւ անցկացվում են խորհրդատվություններ` ՌԴ Հայաստանի քաղաքացիների վերաբնակեցման կարգի մասին համաձայնագրի մշակման շուրջ: Տվյալ համաձայնագիրը երկու երկրների փոխադարձ վերաբնակվողների համար ենթադրում է մի շարք արտոնություններ: Մասնավորապես, ինչպես ակնկալվում է, նրանց կտրամադրվի արտոնություններ սեփական ունեցվածքը սահմանն անցկացնելիս: Նշենք, որ ներկայումս մշակվում են Ռուսաստան աշխատուժի ներհոսքի կարգավորմանը նպատակաուղղված լրացուցիչ միջոցներ: