AM
14 October 2003 - 15:00 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋԵԼ ԵՆ ԵՐԿՐԻՑ ՎՏԱՐԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ

Վրաստանի «Սահակաշվիլի` Ազգային շարժում» նախընտրական բլոկը մեղադրել է Թբիլիսիում Ադրբեջանի դեսպան Գաջի Գաջիեւին Վրաստանի ներքին գործերին միջամտելու մեջ` պահանջելով ետ կանչել նրան երկրից: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, անցած կիրակի Գաջիեւը հայտարարել էր, որ «Սահակաշվիլի` Ազգային շարժում» նախընտրական բլոկը ներկայացնող պատգամավորության թեկնածուները «հայկական ծագում ունեն եւ կապված են Դաշնակցություն կուսակցության հետ»: Միաժամանակ նա կոչ է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններում քվեարկել «Հանուն նոր Վրաստանի» նախագահական բլոկի օգտին: «Սահակաշվիլի`ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ «նման գործողություններով եւ հերյուրանքներով Ադրբեջանի դեսպանը կոպտորեն միջամտում է Վրաստանի ներքին գործերին եւ նախընտրական արշավի ընթացքին, ինչով խախտում է Վիեննայի կոնվենցիան եւ այլ միջազգային ակտերը»: