ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 167 անդամներ ստորագրել են Ջորջ Բուշին ուղղված նամակը, որում կոչ են անում օգտագործել «ցեղասպանություն» բառը ապրիլի 24-ին Ամերիկայի հայերին ուղղված իր ամենամյա ուղերձում: Ինչպես նշվում է Ամերիկայի Հայկական համագումարի տեղեկատվությունում, այս տարի տվյալ խնդրանքով Բուշին դիմողների ցուցակում ավելացել են եւս հինգ կոնգեսականների ազգանուններ: Հիշեցնենք, որ հայոց ցեղասպանության զոհերին նվիրված իր անցյալ տարվա ելույթում Բուշն օգտագործել է «սպանություն» բառը, որը նույնպես առաջընթաց էր նախկին ելույթների համեմատ: