AM
15 April 2003 - 18:02 AMT

ԻՐԱՔԻ ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՍՆԱԿԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՂԵԿԱՎԱՐԸ

Իրաքի հետպատերազմյան խնդիրների կարգավորման հարցեր են քննարկել այսօր Մոսկվայում Ռուսաստանի Դաշնային խորհրդի խոսնակ Սերգեյ Միրոնովը եւ Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, շոշափվել են նաեւ հարցեր` կապված իրաքյան պատերազմի բնապահպանական հետեւանքներին: Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Ս. Միրոնովը, խոսվել է նաեւ Հայաստանի Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների մասին: Նրա խոսքերով` ռուսաստանյան կողմը «հրավերք է ստացել մասնակցել ընտրություններին որպես դիտորդ»: