AM
7 October 2003 - 16:57 AMT

ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԿՄԵԿՆԵՆ ԻՐԱՔ

Նախօրեին Թուրքիայի կառավարությունը` վարչապետ Ռեջեփ Էրդողանի նախագահությամբ լիազորել է թուրքական զորքերին ուղեւորվել Իրաք` այդ երկրում «իրավիճակը կայունացնելու» համար: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանը հանգել է այդ ոչ հեշտ եւ երկրում ոչ հեղինակավոր որոշմանն այն բանից հետո, երբ ԱՄՆ պետդեպարտամենտի հակաահաբեկչային բաժնի ղեկավար Քոֆել Բլեքն անցյալ շաբաթ խոստացավ, որ Միացյալ Նահանգները ռազմական ուժ կկիրառեն Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) գրոհայինների նկատմամբ, եթե նրանք հանդես գան թուրք զինվորականների դեմ: ՔԲԿ-ի բաժանմունքները (որոնքն ԱՄՆ-ում գրանցված են ահաբեկչային կազմակերպությունների շարքում) կենտրոնացած են Իրաքի հյուսիսում եւ ձգտում են անկախության հասնել Թուրքիայի քրդական շրջանների համար: Թուրք զինվորականների քանակակազմն Իրաքում առայժմ ճշգրտված չէ: Նախատեսվում է, որ նրանք կտեղակայվեն սունիթական շրջաններում` Բաղդադից դեպի հյուսիս եւ արեւմուտք: Աղբյուրների համաձայն` այդ հարցի շուրջ քվեարկությունը խորհրդարանում կարող է կայանալ արդեն այսօր: