Համաշխարհային հայկական կազմակերպության (ՀՀԿ) հիմնադիր համագումարը բացառապես կարեւոր եւ պատմական իրադարձություն է, եւ մեզ խիստ հաճելի է, որ ՀՀԿ-ի առաջին համագումարն անցկացվում է Մոսկվայում: Այդ մասին, ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` այսօր ելույթ ունենալով Մոսկվայում ընթացող ՀՀԿ համաժողովում: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ ՀՀԿ-ն իր ներդրումը կկատարի հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման գործում, որոնք, նրա խոսքերով, «իրավահավասար են եւ դաշնակցային»: Հայաստանը եւ Ռուսաստանը համատեղ դիմակայում են նոր սպառնալիքներին, արդյունավետ կերպով համագործակցելով ռազմավարական կարեւորություն ներկայացնող այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին Կովկասն է, ասել է ՌԴ ղեկավարը: