AM
7 February 2012 - 11:11 AMT

Թուրքիայում հուշարձանը հանել են հայկական խորհրդանիշների առկայության պատճառո՞վ

Թուրքական Դումլուպինար համալսարանի ուսանողական հանրակացարանի առջև տեղադրված հուշարձանն ապամոնտաժվել է անհայտ պատճառներով: Քանդակն իրենից ներկայացնում էր առյուծի ու արծիվի պատկերը, որն ինչպես հայտարարել է հեղինակը, խորհրդանշում էր թուրք ժողովրդի միասնությունը:

Սակայն խորհրդարանում ընդդիմադիր պատգամավոր Օքթայ Էքշինն արծարծել է քանդակի ապամոնտաժման իրական պատճառները: Ըստ պատգամավորի, այն ապամոնտաժվել է հայկական խորհրդանիշների առկայության պատճառով, գրում է «Միլիեթը»:

«Հայտնի է, որ այդ կենդանիները առկա են նաև հայերի խորհրդանշական համակարգում, հավանաբար, դրա համար է այն ապամոնտաժվել»«-հայտարարել է պատգամավորը