AM
1 October 2003 - 18:48 AMT

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՆՁՆԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՆԵՐԳԱՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴՐԱԿԱՆ ՇԱՐԺԸՆԹԱՑ ՑՈՒՅՑ ԿՏԱՆ

Ռուսաստանի արդյունաբերության եւ գիտության նախարարությունում գտնում են, որ Հայաստանի պարտքերի դեմ Ռուսաստանի սեփականությանը հանձնած հայկական էներգաձեռնարկությունները պետք է ցույց տան դրական շարժընթաց: Արդյունաբերության եւ գիտության նախարար Իլյա Կլեբանովի խոսքերով` այդ շարժընթացը, նախ եւ առաջ պետք է երեւա Հայաստանում: Նախարարը նկատել է, որ «Ռուսաստանի միացյալ էներգահամակարգեր» («ԵԷՍ Ռոսիի») ընկերությունը պատրաստ է սկսել աաշխատանքը Հայաստանում: Ինչպես «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են Էներգահոլդինգի մամուլի ծառայությունում, «ԵԷՍ Ռոսիի» ընկերությունն այսօր աշխատում է Հայաստանի երեք կարեւոր էնեգետիկ օբյեկտների հետ` Հայկական ատոմակայանի, Սեւան-Հրազդան կասկադի, որտեղ ընդգրկված է 5 հիդրաէլեկտրակայան, եւ վերջերս հավատարմագրային կառավարման հանձնված Հրազդանի ՋԷԿ-ի: