Ադրբեջանն անհանգստացած է Կասպից ծովում իրանական ռազմական կատերի հայտնվելու առնչությամբ: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Ռազիմ Մելիքովը: Կասպից ծովում «Պեյկան» ռազմական կատերի հայտնվելը «անցանկալի քայլ է, որը նշանակում է Կասպյան ավազանում լարվածության աճ: Դա չի կարող ընդունվել դրականորեն», հայտարարել է Մելիքովը: Ինչպես տեղեկացրել են Իրանի ԶԼՄ-ները` վկայակոչելով Իրանի Ռազմածովային ուժերի հրամանատար կոնտր-ադմիրալ Աբբաս Մոհտաջիին, օրերս ջուրն իջեցված կատերը կոչված է պաշտպանել Իրանի շահերը Կասպից ծովում: