AM
1 October 2003 - 17:22 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆՆԵՐԸ ԿՈՉ ԵՆ ԱՐԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵԻՆ` ՕԳՆՈՒԹՅՒՈՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ ԻՐԱՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ավելի քան 20 անդամ կոչ է արել ֆինանսական հատկացումների ենթակոմիտեին` 20 մլն դոլար գումարի չափով ֆինանսական օգնություն տրամադրել հետպատերազմյան Իրաքում բնակվող 30-հազարանոց հայկական համայնքին: Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հաղորդման համաձայն, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնեի, Ռոբերտ Էնդրյուսի, Քրիս Սմիթի եւ Մարկ Սոուդերի նամակում, որը հասցեագրված է ենթակոմիտեի նախագահ Ջիմ Քոլբիին, նշվում է Իրաքում հայկական համայնքի վիճակի վատթարացումը: Նրանց կարծիքով, դա կարող է խանգարել հայկական համայնքի ներկայացուցիչներին իրենց ավանդը ներդնելու երկրում ժողովրդավարության հաստատման գործում: Նշենք, որ 20 մլն դոլարն Իրաքի վերակառուցման հիմնադրամի` 2,4 մլրդ դոլար կազմող ֆինանսական ծրագրի մի մասն է, որն իր հերթին կնպաստի առողջապահության, կրթության, էներգետիկայի, հեռահաղորդակցության, գյուղատնտեսության եւ մի շարք այլ ոլորտների վերակառուցմանը: