Հայ Առաքելական եկեղեցու Պոլսի հայոց պատրիարքարանի առաջնորդ արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանը հայտարարել է թուրքական իշխանությունների կողմից երկրում հակահայկական քարոզչության նոր շրջապտույտի անթույլատրելիության մասին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ օրերս կայացած հանդիպմանը պատրիարքն ընդգծել է, որ երկրի կրթական ձեռնարկություններում «Հայկական գաղափարների անկարողությունը» թեմայով սեմինարներ եւ շարադրությունների մրցույթներ անցկացնելու մասին կրթության նախարարության որոշումը աճող սերնդի գիտակցության մեջ ատելություն է սերմանում Թուրքիայի հայ բնակչության նկատմամբ: Ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Էրդողանն ընդունել է Մեսրոպ Մութաֆյանի դիրքորոշման արդարացիությունը, նշելով, որ առաջիկա տարում Թուրքիայի կրթության նախարարությունը վերանայելու է ուսումնական ծրագրերը: