AM
26 September 2003 - 15:02 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԴԵՄ Է ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ

Ռուսաստանը դեմ է ուժի կիրառմանը հետխորհրդային տարածքում` Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում եւ Մերձդնեստրում առկա հակամարտությունների կարգավորման համար: Այդ մասին, ինչպես հաղորդել է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Իգոր Իվանովը` ելույթ ունենալով Մոսկվա-Նյու Յորք հեռուստակամուրջի ընթացքում: ՄԱԿ-ի Կանոնադրության 7-րդ հոդվածի կիրառումը հազիվ թե համապատասխանի այդ խնդիրների կարգավորման երկարաժամկետ շահերին: