AM
23 September 2003 - 17:37 AMT

ԱՊՀ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՄԵՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՎԵԼԸ` ԼՈՒՐՋ ԵՎ ԵՐԿԱՐԱՏԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑ Է

Հայաստանը ողջունում է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծումը, հայտարարել է այսօր լրագրողներին ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Աշոտ Քոչարյանը: «Մենք ողջունում ենք ԱՊՀ շրջանակներում ինտեգրման բոլոր գործընթացները: Ինչ վերաբերում է ԱՊՀ շրջանակներում ազատ առեւտրի գոտում Հայաստանի ընդգրկմանը, ապա դա լուրջ եւ երկարատեւ խորհրդակցությունների եւ բանակցությունների հարց է»,- նշել է մամուլի քարտուղարը: Նրա խոսքերով` բարդություններ կարող են առաջանալ ազատ առեւտրի գոտում Հայաստանի հնարավոր մասնակցության եւ Համաշխարհային առեւտրի կազմակերպությանը անդամակցության համատեղման հարցում: