AM
22 September 2003 - 14:23 AMT

ՎԻԼՆՅՈՒՍՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ԱՌՆՉՎՈՂ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐ

Այսօր Վիլնյուսում բացվել է Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսը: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, երկօրյա համաժողովին, որի կազմակերպիչն է Լիտվայի պաշտպանության նախարարությունը, մասնակցում են Վրաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, Բալթիայի երկրների, Դանիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ, Լեհաստանի, Նորվեգիայի, Գերմանիայի, Թուրքիայի, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի, Եվրոպական Միության եւ ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: Համաժողովի ընթացքում կքննարկվեն Հարավային Կովկասում Բալթյան պետությունների համագործակցության փորձի կիրառման հնարավորության հարցերը, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության փորձի օգտագործմամբ տարածաշրջանում կայունության ամրապնդմանը նպաստելու առավել հարմար ձեւերը: