Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը մտադիր չէ «ընտրությունների գնալ նախագահի երկու թեկնածուներով»: Այդ մասին հայտարարել է կուսակցության քաղխորհրդի անդամ, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը: Նրա խոսքերով, ընտրությունների նախաշեմին ետ կկանչվի թեկնածուներից մեկը, եւ կուսակցությունը ողջ ուժով կհամախմբվի «պարոն նախագահի շուրջ»: Ռ.Մեհտիեւը ավելացրել է, որ Հեյդար Ալիեւը, որը «բուժման ավարտական փուլն է անցնում» ԱՄՆ Քլիվլենդի հիվանդանոցում, Բաքու կվերադառնա սեպտեմբերի վերջին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15 կայանալիք նախագահի ընտրություններում «Ենի Ադրբեջան» կուսակցությունից առաջադրվել են հայր եւ որդի Ալիեւները: