ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հաջող համագործակցությունը Հայաստանում ապացուցում է, որ Մոսկվան եւ Վաշինգթոնը կարող են միասին արդյունավետ գործել Հարավային Կովկասում: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Մոսկվայի Կարնեգի կենտրոնի փոխտնօրեն Դմիտրի Տրենինը «The Moscow Times» թերթին տված հարցազրույցում: «Ղեկավարի անխուսափելի փոփոխությունն Ադրբեջանում կարող է ապակայունացում առաջացնել այդ երկրում: Վրաստանում` Էդուարդ Շեւարնաձեի հեռանալուց հետո, կարող է քաոս սկսվել: Մոսկվան եւ Վաշինգթոնը պետք է պլան մշակեն, որը թույլ կտա երկու երկրներին արդյունավետորեն հետապնդել իրենց ազգային շահերը Հարավային Կովկասում: Հայաստանում ռուս-ամերիկյան հաջող համագործակցությունն ապացուցում է, որ այդ նպատակին հնարավոր է հասնել», – ասել է ռուս քաղաքագետը: