AM
19 September 2003 - 18:04 AMT

ԵԽԽՎ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼ ՀԵՌԱՀԱՂՈՐԴՈՂ ԶԼՄ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ

«Ստրասբուրգում սպասում են, որ Հայաստանի եվ Ադրբեջանի իշխանությունները կհետեւեն Մոլդովայի օրինակին եւ փոփոխություններ կմտցնեն հեռահաղորդող ԶԼՄ-ների գործունեությունը կարգավորող օրենքներում»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Մեդիամաքս» գործակալությունը, այսօր հայտարարել է Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Պիտեր Շիդերը` հանդես գալով Բուխարեստում ընթացող հանրային հեռահաղորդակցության անկախության ապահովման խնդիրներին նվիրված համաժողովում: Շիդերը հայտարարել է, որ «որոշ դեպքերում ԵԽԽՎ-ն եւ Եվրախորհուրդը ստիպված են լինում շոշափելի ճնշման դիմել, որպեսզի կանխվի ԶԼՄ-ների մասին այնպիսի օրենքների ընդունումը, որոնք հնարավոր են դարձնում անմիջական քաղաքական միջամտությունը»: