Կալիֆորնիայի բարձրագույն օրենսդիր մարմինը` նահանգի Վեհաժողովը հավանություն է տվել այն օրինագծին, համաձայն որի ապրիլի 24-ը կնշվի որպես Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, տվյալ որոշումը հաղթահարեց վերջին արգելապատնեշն, որը խոչընդոտում էր Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի Հիշատակի օր պաշտոնապես ճանաչելուն: Վերջին շաբաթվա ընթացքում օրինագիծն արժանացել է եւ՛ ԱՄՆ Սենատի, եւ՛ Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի հավանությանը: Սենատոր Չաք Պուչիգյանի խոսքերով, Ցեղասպանության իրադարձություններին վերադառնալը հատկապես կարեւոր է զանգվածային սպանությունների կամ բռնի արտագաղթի ընթացքում իրենց հարազատներին կորցրած Ամերիկայոմ բնակվող հայ ընտանիքների համար: Չնայած նրան, որ այդ իրադարձությունները շատ վաղուց եւ ԱՄՆ-ից շատ հեռու են տեղի ունեցել, բազմաթիվ կալիֆորնիացիների կյանքը, այսպես կամ այնպես, առնչվել է Ցեղասպանության հետ: Չաք Պուչիգյանը նաեւ մատնանշել է պատմության այդ արյունոտ ժամանակաշրջանի վերանայման բազմաթիվ փորձերը: «Հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչումն անհրաժեշտ է ապագայում մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար», – ավելացրել է սենատորը: