Օգոստոսի վերջին Եկատերինբուրգում սկսվել են նոր հայկական եկեղեցու շինարարության նախապատրաստական աշխատանքները, որոնք նախատեսվում է ավարտել 2006 թվականին: Բացի այդ, ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, քաղաքի «Անի-Արմենիա» հայկական մշակութային ընկերությունը մտադիր է դիմել Եկատերինբուրգի քաղաքապետարանին խնդրանքով` եկեղեցուց ոչ հեռու շենք տրամադրել` մշակութային կենտրոնի համար: Այնտեղ կտեղափոխվեն արդեն տասը տարի գործող կիրակնօրյա հայկական դպրոցի պարապմունքները, որոնք անց են կացվում քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկում: