AM
12 September 2003 - 18:01 AMT

ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲԱՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԸ

Թուրքիան չի պատրաստվում բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Անկարայում լրագրողներին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլն` Ադրբեջանի ԱԳ նախարար Վիլայաթ Գուլիեւի հետ կայացած բանակցություններից հետո: Աբդուլա Գյուլն «իրականությունից հեռու է» անվանել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի վերջերս արված ենթադրությունը հայ-թուրքական սահմանը մոտակա ամիսներին վերաբացելու հնարավորության մասին: «Մենք ցանկանում ենք աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, քանի որ խաղաղության եւ կայունության հասնելու դեպքում տարածաշրջանը կդառնա ծաղկուն եւ բարեկեցիկ», – հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: