ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խումբը մտադիր է խնդրանքով դիմել Կոնգրեսի արտասահմանյան օգնության ենթակոմիտեին` 20 մլն դոլար օգնություն տրամադրել հետպատերազմյան Իրաքում բնակվող 30-հազարանոց հայ համայնքի կարիքները հոգալու համար: «Իրաքի հայերը ձայն չունեն երկրում նոր նշանակված Կառավարող խորհրդում եւ անհանգստանում են իրենց անվտանգության եւ հիմնական իրավունքների համար: Այս հարաբերական փոքր գումարը կօգնի նրանց պահպանել ուժերն ու կենսունակությունը»,- ասվում է իրենց գործընկերներին ուղղված նախաձեռնող խմբի ուղերձում, մասնավորապես, Ռոբերտ Էնդրյուսի, Կրիս Սմիթի, Մարկ Սոդերի եւ Ֆրենկ Փալլոնեի, տեղեկացնում է Ամերիկայի հայկական վեհաժողովը: