AM
11 September 2003 - 13:35 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԻՐԱՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՀԱՎԱԿՆԵԼ ԱՄՆ-Ի ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆԸ ՕԳՆՈՒԹՅԱՆԸ

Հայաստանը զարգացող երկրներին աջակցող «Հազարամյակի խնդիրների հաշվեկշիռը» ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից լրացուցիչ ֆինանսական օգնություն ստանալու ռեալ հավակնորդներից մեկն է: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, եթե Հայաստանը ընդգրկվի ծրագրի մեջ, նա կստանա տարեկան 100 մլն դոլար օգնություն: Ջորջ Բուշի կողմից ԱՄՆ Կոնգրես ներկայացված տվյալ ծրագրի համաձայն, ամերիկյան օգնության ծավալը շահույթի ցածր մակարդակ ունեցող երկրներին մինչեւ 2006 թվականը կհասնի 5 մլրդ դոլարի: Մրցույթային հիմունքներով օգնություն կստանան այն երկրները, որոնք առավել մեծ հաջողություններ են ունեցել տնտեսական եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման գործում: Այդ նպատակով ԱՄՆ հատուկ հանձնաժողովը վերլուծում է Հայաստանի մի շարք ցուցանիշներ, որոնցից են` պայքարը կաշառակերության դեմ, մամուլի ազատություն, ժողովրդավարական ընտրությունների անցկացում: