«Մեդիա Նյուզ» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Վան Բայբուրդյանը հերքել է այն ասեկոսները, որոնց համաձայն սեպտեմբերի 5-ին Ջավախքի վարչական շենքում տեղի ունեցած պայթյունը կապվում է տեղի հայերի հետ: Բայբուրրդյանի խոսքերով, Վրաստանում որոշ լրատվամիջոցներ վրացական պետության բոլոր անհաջողությունների պատճառ են համարում հանրապետությունում բնակվող հայերին: Մի շարք տեղական թերթերում Վրաստանի հայ բնակչության հասցեին հնչող անհիմն մեղադրանքների փաստի առնչությամբ Վ. Բայբուրդյանը մտադիր է դիմել դատական մարմիններին, հաղորդում է «Ա-ինֆո» գործակալությունը: