Սեպտեմբերի 9-ին Դոնի Ռոստովում տոնել են «Սուրբ Խաչ» պատմահուշահամալիրի 220-ամյակը: Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, Սուրբ Խաչ տաճարը, որը նախկինում պատկանում էր Հայ Առաքելական Եկեղեցուն, Ռոստովի մարզի տարածքում այժմ գոյություն ունեցող ամենահին շինությունն է: Տաճարը կառուցվել է Ղրիմում վերաբնակված հայերի կողմից, եւ այստեղ ժամանակին տեղակայված է եղել Իոսիֆ Արգուտինսկու հիմնադրած Ռուսաստանի հարավային շրջանի առաջին տպարանը: Տոնակատարության շրջանակներում, որին մասնակցել են Ռոստովի մարզի ղեկավարության ներկայացուցիչները, համալիրի շենքի մոտ տեղադրվել է Խաչքար` ի նշան ռուս-հայկական բարեկամության: Միջոցառման մասնակիցները ծաղիկներ դրել Դոնի Ռոստովում թաղված հայ գրողներ Ռաֆայել Պատկանյանի եւ Միքայել Նալբանդյանի շիրիմներին: