AM
9 September 2003 - 15:54 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է ՋՈԽԱՐ ԴՈՒԴԱԵՎԻ ԶԻՆԱԿԻՑԸ

Սեպտեմբերի լույս 7-ի գիշերը Բաքվում սպանվել է չճանացված Չեչենական Իչկերիա Հանրապետության առաջին նախագահ Ջոխար Դուդաեւի նախկին զինակից Վահա Իբրահիմովը: Ինչպես տեղեկացնում է Բաքվի «Էխո» թերթը շատ հավանական է, որ դա պատվիրված սպանություն է, որի դրդապատճառներն առայժմ անհայտ են: Տեղեկացվում է, որ 1996 թվականին Վահա Իբրահիմովը բանակցություններ է վարել Աֆղանստանի «Թալիբան» շարժման ղեկավարության հետ` չեչեն գրոհայիններին զենքով եւ ֆինանսներով աջակցելու համար: Թերթը նշում է, որ դա Բաքվում չեչենական համայնքի հայտնի ներկայացուցիչների առաջին սպանություն չէ: 2000 թվականին սպանվել է ռուսաստանյան իշխանությունների կողմից հետախուզության մեջ հայտարարված չեչեն դաշտային հրամանատար Մահոմեդ Կարիեւը, որը թաքնվում էր Ադրբեջանում: 2002 թվականին սպանվել է Իչկերիայի նախկին նախագահ Ասլան Մասխադովի թիկնապահ Խիզիր Թալխադովը: Նույն թվականին սպանվել է չեչեն գրոհային Մահոմեդալի Մահոմեդովը, որը հայտնի է Իբրահին եւ Ալաուրի մականուններով: Այդ սպանություններից ոչ մեկը դեռեւս բացահայտված չէ: