Բուլղարիան, որին 2004 թվականին կփոխանցվի ԵԱՀԿ-ում նախագահությունը, օրակարգ կմտցնի ղարաբաղյան թեման: Այդ մասին հայտարարել է Բուլղարիայի նախագահ Գեորգի Պարվանովը` հանդես գալով նախօրեին Սոֆիայում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում: Գ. Պարվանովի խոսքերով` Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարներն արդեն սկսել են աշխատել այդ ուղղությամբ: