Լենինգրադի մարզի Վսեվոլժսկ քաղաքում կայացել է Սուրբ Աստվածածին նոր հայկական եկեղեցու օծման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը, եկեղեցու հիմնադրումը տեղի է ունեցել դեռեւս 1998 թվականին, այն բանից հետո, երբ սանկտպետերբուրգցի բարեգործ Սամվել Մովսիսյանի գլխավորությամբ գնվել էր տվյալ հողատարածությունը շինարարության համար: Այս ամռանը ավարտվել են հիմնական շինարարական աշխատանքները: Արարողությանը մասնակցող Սանկտ Պետերբուրգի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Բեգլովն իր ելույթում ընդգծել է, որ հայկական եկեղեցու բացումը` դա հերթական քայլն է` Հայաստանի եւ Սանկտ Պետերբուրգի ու Լենինգրադյան մարզի միջեւ բարեկամական հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ճանապարհին: