Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը շարունակում է բուժվել ԱՄՆ-ում` Քլիվլենդի հիվանդանոցում: Ինչպես տեղեկացրել են «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատանը` վկայակոչելով հիվանդանոցի ներկայացուցիչներին, «ինտենսիվ բուժումն» իր պտուղներն է տալիս եւ Ալիեւի առողջական վիճակը բարելավվում է: Միեւնույն ժամանակ, սակայն, դուրսգրման ժամկետների մասին ոչ մի որոշակի բան չի ասվում: Դեսպանությունում ընդգծել են, որ հակառակ որոշ ԶԼՄ-ների տեղեկատվությունների, նախագահին չի արվել ոչ մի վիրահատություն: Դիվանագետների խոսքերով` արտասահմանում գտնվելը խոչընդոտներ չի ստեղծում առաջիկա ընտրություններին նախագահի մասնակցության համար: Այլ է, որ նա զրկված է իր անձնական մրցարշավն անցկացնելու հնարավորությունից, եւ դրանով զբաղվում է նրա «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: