AM
17 Փետրվար 2012 - 07:03 AMT

Դավիթ Նալբանդյանը դուրս է եկել Brasil Open առաջնության քառորդ եզրափակիչ

Brasil Open-ի երկրորդ շրջանում արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը առանց դժվարության հաղթել է ֆրանսիացի Ժիլ Սիմոնին: Հանդիպումն ավարտել է 6:3, 6:2 հաշվով:

Սիմոնը Նալբանդյանին 7 բրեյք-փոյնթ է տրամադրել, որոնցից վերջինս իրացրել է 4-ը, մինչդեռ ֆրանսիացին չի կարողացել օգտագործել օտար մատուցումը վերցնելու հինգ շանսերից որևէ մեկը: Սիմոնի հաշվին` 3 էյս և 3 կրկնակի սխալ, իսկ Նալբանդյանը մեկ անգամ դաշտից դուրս է մատուցել և 1 անգամ սխալ մատուցում կատարել, հաղորդում է gotennis.ru-ն:

Հանդիպումը տևել է 1 ժամ 8 րոպե: Այս հաղթանակից հետո արգենտինահայ թենիսիստը Սիմոնի հետ անձնական դիմակայությունում 2:1 հաշվով առջևում է:

Քառորդ եզրափակչում Նալբանդյանն իր ուժերը կչափի իտալացի թենիսիստ Ֆիլիպպո Վոլանդրիի հետ, որը նախօրեին պարտության է մատնել իսպանացի Ռուբեն Ռամիրես Իդալգոյին` 6:4, 1:6, 6:3: