Այսօր Մոսկվայում բացված ԱՊՀ երկրների Տնտեսական խորհրդի նիստում Վրաստանը մտադիր է բարձրացնել Հայաստանին իր 20 մլն դոլար պարտքի վերաձեւակերպման հարցը: Հայաստանի պաշտոնական անձինք հրաժարվել են մեկնաբանել «Արմինֆո» գործակալությանը այդ փաստը` նշելով Վրաստանի ղեկավարության նախաձեռնության ո՛չ միայն տնտեսական, այլեւ քաղաքական բնույթը: Նշենք, որ նույն նիստում Վրաստանը մտադիր է առաջ քաշել ոչ միայն Հայաստանին, այլեւ Ռուսաստանին (159 մլն դոլար) եւ Ադրբեջանին (17 մլն դոլար) իր պետական պարտքի վերաձեւակերպման հարցը: Փորձագետները նշում են, որ եթե վարկատուները չգնան պարտքերի վերաձեւակերպման, Վրաստանը կհայտնվի սնանկացման եզրին