AM
3 September 2003 - 15:12 AMT

ԻՍԼԱՄԱԿԱՆ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԱԱՏՐԱՍՏՈՒՄ

ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչությունը զգուշացրել է Թուրքիայի հատուկ ծառայություններին` այդ երկրում իսլամական ծայրահեղականների կողմից` ականապատված ավտոմեքենաների օգնությամբ ահաբեկչությունների կազմակերպման մասին: Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը` վկայակոչելով թուրքական «Սթար» թերթը, այս տեղեկատվությունն ստանալուն պես Թուրքիայի բոլոր ուժային կառույցները բերվել են բարձր պատրաստականության վիճակի: Երկրի անվտանգության ուժերը լայնամասշտաբ հակաահաբեկչական միջոցառումներ են սկսել Անկարայում, Ստամբուլում, Իզմիրում եւ Ադանայում, որտեղ տեղակայված են արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունները: