AM
2 September 2003 - 14:43 AMT

ՀԱՅ ԶԵՆԻԹԱՅԻՆՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԵՆ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԻՆ

Սեպտեմբերի 1-ին ռուսաստանյան Աշուլուկ հրաձգարանում սկսվել է «Մարտական համագործակցություն-2003» զորավարժությունների եզրափակիչ փուլը` ԱՊՀ անդամ-երկրների Հակաօդային պաշտպանության Միավորված համակարգում ընդգրկված ՀՕՊ-ի ստորաբաժանումների մասնակցությամբ: Ինչպես տեղեկացնում է մոսկովյան «Կռասնայա զվեզդա» թերթը, զորավարժություններում, որոնք կտեւեն մինչեւ սեպտեմվերի 4-ը, Հայաստանը ներկայացված է զենիթա-հրթիռային բրիգադայով եւ գնդով: Զորավարժություններում ստեղծված է իրավիճակ, որը նմանեցված է Բալկաններում եւ Իրաքում տեղի ունեցած զինված հակամարտություններին, հաղորդել է ՌԴ ՌՕՈՒ-ի ծառայությունը: Նախատեսվում է ամբողջությամբ մշակել հակաահաբեկչական գործողություններում եւ տեղային հակամարտություններում ՀՕՊ-ի միավորումների եւ զորամասերի օգտագործման հարցերը: Սեպտեմբերի 3-ին նախատեսվում է Աշուլուկում անցկացնել նաեւ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ-ի հարցերով Համակարգող կոմիտեի նիստը: