AM
2 September 2003 - 14:21 AMT

ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Ազատ առեւտրի գոտու ստեղծման կարեւորագույն ասպեկտները կդառնան սեպտեմբերի 5-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստի գլխավոր թեման: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան աղբյուրները, ԱՊՀ գործադիր կոմիտեն «առաջնային նշանակություն է տալիս միջպետական հարաբերությունների ոլորտում միջազգային ստանդարտներով կողմնորոշված իրավական տարածության ձեւավորմանը»: Նիստի մասնակիցները կքննարկեն փոխադարձ առեւտրում արգելքների փուլային վերացման հնարավորությունը, արդյունավետ վճարահաշվարկային համակարգի ստեղծումը, համապատասխան իրավական բազայի ձեւավորումը: