Այսօր Երեւան է ժամանում հույն զինծառայողների պատվիրակությունը Հունաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Գեորգիոս Անտոնակոպուլոսի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են փորձագետներ, որոնք պետք է գնահատեն հայ զինծառայողների պատրաստվածության մակարդակը` հունական խաղաղարար գումարտակի կազմում միջազգային խաղաղարար գործողություններին նրանց մասնակցության նպատակով: Նախատեսվում են հունական պատվիրակության անդամների հանդիպումները Հայաստանի ռազմական եւ քաղաքական ղեկավարության հետ: Այցի ընթացքում կստորագրվի փոխըմբռնման մասին հուշագիր, որտեղ կսահմանվի հայկական «երկնագույն սաղավարտների» կարգավիճակը: 34 հայ զինծառայողներից կազմված դասակը խաղաղարար առաքելությամբ Կոսովո կմեկնի ենթադրաբար եկող տարվա հունվարին: