Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանագրով Սիրիայում Հայաստանի դեսպան Լեւոն Սարգսյանը պարգեւատրվել է առաջին կարգի «Գնահատանքի» շքանշանով: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, դա օտարերկրյա քաղաքացիներին շնորհվող Սիրիայի բարձրագույն պարգեւն է: Դեկտեմբերի 27-ին Սիրիայի ԱԳՆ-ում տեղի ունեցած պարգեւատրման արարողության ժամանակ, երկրի փոխարտգործնախարար Ուալիդ Մուալիմը բարձր է գնահատել Դամասկում դիվանագիտական բազմամյա ծառայության ընթացքում Լ.Սարգսյանի անբասիր աշխատանքը` ընգծելով, որ տվյալ շքանշանով պարգեւատրվում են օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների այն ղեկավարները, որոնք էական ներդրում են ունեցել այլ երկրների հետ Սիրիայի բարեկամական հարաբերությունների զարգացման գործում: