Արեւելյան Անատոլիայում զբոսաշրջության զարգացումը խթանելու նպատակով Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կայացրել է պատմական մի որոշում, որի համաձայն, այսուհետ կթույլատրվի կատարել ռազմական փակ գոտում գտնվող տեսարժան վայրերի լուսա- եւ տեսանկարահանում: Ինչպես գրում է թուրքական «Աքշամ» թերթը, հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, զբոսաշրջության համար կբացվեն Հայաստանի հետ սահմանում գտնվող հինավուրց քաղաքի` Անիի ավերակները եւ Արարատ լեռը ներառող շրջանը: Աղբյուրի համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունն այդ առնչությամբ նախապատրաստել է մի օրինագիծ, որն արդեն ներկայացվել է երկրի խորհրդարան: